06.11.2024|
10:36
Մեր կռիվը չավարտվեց 1994-ին, պարզապես այդ ժամանակ մեր գլխի տակ շատ հարմարավետ, փափուկ բարձ դրեցին։ Մենք էլ իսկույն ընկղմվեցինք անուշ քնի մեջ, համարեցինք հարցը լուծված ու անցանք․․․ Ոմանք անցան ալան-թալանին, ոմանք՝ իրենց անձնական կյանքը դասավորելուն, ոմանք պարզապես կորան տեսադաշտից, շատ քչերը մնացին այն համոզման, որ այդ բարձը մի օր դնելու են մեր բերանին, որ խեղդեն: